ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Լիբանանում հայտարարել են, որ իսրայելական անօդաչու սարքերը Լիբանանի հարավային սահմանի մոտակայքում չորս նռնակ են նետել խաղաղապահների ուղղությամբ, հաղորդում է Al Jazeera-ն։
«Սա ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժերի անձնակազմի և գույքի վրա ամենալուրջ հարձակումներից է՝ անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր»,- ասվում է ՄԱԿ-ի Լիբանանում տեղակայվծ խաղաղապահ ուժերի հայտարարության մեջ։





























