Ուկրաինական զենք արտադրող ընկերությունը Դանիայում կսկսի վառելիք արտադրել հեռահար հրթիռների համար, չորեքշաբթի հայտարարել են Դանիայի կառավարությունից, ինչը նշանավորում է ուկրաինական պաշտպանական ընկերության առաջին արտասահմանյան ընդլայնումը։

«Фламинго» հրթիռների արտադրող ուկրաինական Fire Point ընկերությունը, որի արտադրանքը նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է իր երկրի ամենահաջողակ զենքը, համատեղ զենքի արտադրության շուրջ բանակցություններ է վարում Դանիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի հետ: 

Վառելիքի արտադրության օբյեկտը կկառուցվի Դանիայի Սկիդստրուպի ռազմաօդային բազայի մոտ, որտեղ տեղակայված է սկանդինավյան երկրի F-16 կործանիչների կայանը։

«Դա օգնության ձեռք է Ուկրաինայի համար՝ անվտանգության, սեփական անկախության և, որ պակաս կարևոր չէ, խաղաղ ապրելու հնարավորության համար պայքարում», - լրագրողներին ասել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։

Դանիայի ԱԳՆ տվյալներով՝ երկիրը մինչ օրս Ուկրաինային ռազմական աջակցության համար 67,6 միլիարդ դանիական կրոն (10,13 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել։

Դանիայի կառավարությունը վերջերս 500 միլիոն կրոն է հատկացրել ուկրաինական ընկերություններին աջակցելու համար, որոնք ընդլայնում են իրենց գործունեությունը սկանդինավյան երկրում։