Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը Պեկինում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Սինհուա»-ի փոխանցմամբ, Հան Չժենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ՝ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսը կյանքի կոչելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը համապարփակ կերպով առաջ մղելու և երկկողմ հարաբերությունները շարունակաբար նոր բարձունքների հասցնելու համար։
Փաշինյանն իր կողմից նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և աջակցում Գլոբալ կառավարման նախաձեռնությանը և պատրաստ է օգտագործել Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատումը որպես հնարավորություն՝ գործնական համագործակցության հետագա ամրապնդման համար, որպեսզի էլ ավելի մեծ օգուտ բերի երկու երկրների ժողովուրդներին։





























