Այսօր՝ կեսօրին Բեռլինի Վեդինգ շրջանում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, հաղորդում է Bild-ը։
Վթարը տեղի է ունեցել մոտ 13:10-ին՝ Զեեշտրասե և Դոնագեշտել փողոցների խաչմերուկում։ Ըստ նախնական տվյալների՝ մեքենան շրջադարձ կատարելիս վրաերթի է ենթարկել 7–8 տարեկան երեխաների խմբի։ Ըստ Bild-ի տվյալների՝ 15 երեխաներից երեքը թեթև վնասվածքներ են ստացել։
Բացի այդ, նախնական տվյալներով, երեխաներին ուղեկցող դաստիարակներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել։ Մեքենայի վարորդը չի տուժել, իսկ մեքենայի ձախ առջևի լուսարձակը վնասված է։





























