Հինգշաբթի տասնհինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, երբ երկհարկանի ավտոբուսը բախվել է մայթեզրին և վթարի ենթարկվել Լոնդոնի ամենաաշխույժ կայարաններից մեկի մոտ հայտնել է Associated Press-ը ։

Ոստիկանությունը հայտնել է, որ Վիկտորիա կայարանի մոտ տեղի ունեցած վթարի վայրում ևս երկու մարդ բուժօգնություն է ստացել։ Վնասվածքներից ոչ մեկը կյանքին վտանգ չի սպառնում։

Առավոտյան վթարի հետևանքով վիրավորվածների թվում է եղել նաև թիվ 24 ավտոբուսի վարորդը։

Քաղաքային ոստիկանությունը ականատեսներին կոչ է արել հետաքննության շրջանակում ներկայացնել բջջային հեռախոսի կամ ավտոմեքենայի տեսախցիկի տեսագրությունները։ Ձերբակալություններ չեն կատարվել։

Վիկտորիան Բուքինգհեմյան պալատի մոտ գտնվող երկաթուղային, մետրոյի և ավտոբուսային խոշոր հանգույց է և սովորաբար լի է ուղևորներով և զբոսաշրջիկներով։ 2021 թվականից ի վեր կայարանի մոտ ավտոբուսները հարվածել են երկու հետիոտնի։