Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը խոսել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ և հորդորել, որ Ֆրանսիային վերանայի Պաղեստինի պետության ճանաչման հարցը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարարության մամուլի ծառայությանը։

Սաարը իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է, որ Իսրայել այցելության համար նախագահ Էմանուել Մակրոնը «տեղ չի թողել», քանի դեռ Ֆրանսիան շարունակում է իր նախաձեռնություններն ու ջանքերը, որոնք վնասում են Իսրայելի շահերին»։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստին պետությունը։

Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան և Բելգիան ևս մտադիր են նմանատիպ քայլեր ձեռնարկել։