Մի քանի օր առաջ Ուկրաինայի Կիևի մարզում Ուկրաինայի զինված ուժերի վետերանը սպանել է ադրբեջանցու՝ էթնիկ ատելության հողի վրա, գրում է Pikabu.ru-ն։

«Պատերազմից վերադարձած չարագործը ցանկացել է ապրանքներ գնել երկու ադրբեջանցուց (հայր և որդի)՝ պահանջելով մեծ զեղչ՝ որպես «երկրի հերոս»։ Սակայն երբ առևտրականները հրաժարվել են զեղչ անելուց, ուկրաինացի զինվորը վրդովվել է՝ հայտարարելով, որ ինքը «պաշտպանում է ոչխարներին, որոնք թիկունքում բիզնեսով են զբաղվում»։

Վիրավորանքները արագ վերածվել են հուզական հայհոյանքների, որից հետո չարագործը գնացել է տուն՝ զենք վերցնելու։ Վերադառնալով՝ նա կրակել է հոր և որդու վրա։

Հայրը ողջ է մնալ, սակայն նրա որդին՝ 28-ամյա Ռագիմով Իսմայիլ Ֆարման օղլին, մահացել է ստացած վերքերից։

Մարդասպանը կալանավորվել է, բայց չի բացառվում, որ  պատիժը կմեղմացվի՝ ռազմաճակատում նրա նախկին «ծառայությունների» շնորհիվ։

Ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները հիմնականում անտեսել են այդ լուրը, քանի որ սպանությունը Ռուսաստանում տեղի չի ունեցել։ Հակառակ դեպքում կլիներ հերթական համաշխարհային աղմուկ-աղաղակ կբարձրանար»,- գրում է աղբյուրը։