Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կտրուկ քննադատել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերային, այն բանից հետո, երբ նա մեղադրել է Թել Ավիվին Գազայում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ, հաղորդում է Politico-ն։
«Մենք խստորեն դատապարտում ենք Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահի կողմից արված անհիմն մեղադրանքները: Այսպիսով, Ռիբերան իրեն դարձրել է Համասի քարոզչության խոսափող», - ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության X-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Համասի կողմից տարածվող «ցեղասպանության» մասին արյունալի զրպարտությունը կրկնելու փոխարեն, Ռիբերան պետք է պահանջեր բոլոր պատանդների ազատ արձակումը և Համասի զինաթափումը՝ պատերազմը դադարեցնելու համար», - հավելել է նախարարությունը։
Ավելի վաղ Ռիբերան, Sciences Po-ի ուսանողների հետ խոսելիս, ասել է, որ «Գազայում ցեղասպանությունը բացահայտեց Եվրոպայի անկարողությունը գործել և խոսել մեկ ձայնով»։ Սա ԵՄ պաշտոնյայի կողմից Իսրայելի գործողությունների ամենաուժեղ դատապարտումն էր, և առաջին անգամը, երբ Ռիբերան բացահայտորեն անվանում է տեղի ունեցողը ցեղասպանություն։
Մեկ ամիս առաջ Politico-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ Ղազայում զանգվածային սովը, տեղահանությունը և սպանությունները «շատ նման են» ցեղասպանությանը և կոչ էր արել ԵՄ-ին քննարկել Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցման հարցը։
Եվրահանձնաժողովի պաշտոնական կառույցները և ԵՄ կառավարությունների մեծ մասը մինչ օրս խուսափել են «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց։





























