Մոսկվայի Լավրուշինսկի նրբանցքում տեղակայված Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական շենքի նկուղում ծուխ է բարձրացել։

 SHOT-ի տվյալներով՝ տարհանվել է 11 մարդ։

Թելեգրամյան ալիքը մանրամասնել է, որ ծխի պատճառը էլեկտրական վահանակում բռնկված հրդեհն է, նկուղում գտնվող էլեկտրական մալուխը բոցավառվել է։ Ներկա պահին հրդեհն արդեն մարվել է։