Արվեստաբան Քսենիա Կորոբայնիկովան իր Telegram ալիքում հերքել է Տրետյակովյան պատկերասրահում հրդեհի մասին տեղեկատվությունը։
«Տրետյակովյան պատկերասրահը չի այրվում։ Շատ լրատվամիջոցներ չստուգված տեղեկատվություն են հաղորդել։ Ահա թե ինչ է իրականում տեղի ունեցել։ «Ռոսսետի»-ի էլեկտրական ենթակայանի վահանակում կարճ միացում և մալուխի վնասում է տեղի ունեցել։ Տարածվել է ուժեղ ծուխ։ Աշխատել է ազդանշանային համակարգը։ Բոլոր ծառայություններն անմիջապես ժամանել են և հանգցրել կրակը։ Ոչ ոք չի տուժել։ Ցուցադրված աշխատանքներից ոչ մեկը չի տուժել։ Կարող ենք հանգիստ շունչ քաշել և քնել»,- նշել է նա։
Ավելի վաղ SHOT Telegram-ալիքը հայտնել էր, որ Մոսկվայի Լավրուշինսկի նրբանցքում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական մասնաշենքի նկուղում ծխի հետևանքով տարհանվել է 11 մարդ։





























