CNN-ի հաղորդմամբ՝ Ավստրալիայում ատենակալների դատարանը Էրին Փաթերսոնին մեղավոր է ճանաչել չորս դրվագով, այդ թվում՝ սպանության երեք դրվագով և սպանության փորձի մեկ դրվագով։

Նա թունավորել է նախկին ամուսնու հարազատներին թունավոր սնկերով՝ պատրաստելով «Տավարի վելինգտոն» անունով ուտեստ։

Երեք մարդ մահացել է, մեկը՝ երկար կոմայի մեջ գտնվելուց հետո։

Դատավարությունը տևել է ինը շաբաթ և գրավել է հանրության ուշադրությունը։

Մեղադրողները պնդում էին, որ Փաթերսոնը դիտավորյալ է թունավոր սնկեր ավելացրել սննդին, մինչդեռ նրա պաշտպանությունը պնդում էր, որ դա պատահականություն է եղել։ Սակայն ատենակալների դատարանը միաձայն նրան մեղավոր է ճանաչել՝ նշելով նրա կեղծ ցուցմունքը և ապացույցները թաքցնելու փորձերը։

Էրին Փաթերսոնին սպառնում է երկարատև ազատազրկում։ Դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ։