Թուրքիան և Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարությանը զգուշացրել են իրենց հանդիպումների ժամանակ անվտանգությունը խստացնելու անհրաժեշտության մասին՝ Դոհայում Իսրայելի կողմից խմբավորման վրա երեկվա հարձակումից մի քանի շաբաթ առաջ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 10 ռեակտիվ ինքնաթիռ է կիրառվել Կատարի մայրաքաղաքում գտնվող մի տան վրա հեռահար զինամթերքով կրակելու համար, որտեղ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարությունը հավաքվել էր՝ Գազայում հրադադարի վերաբերյալ վերջին առաջարկը քննարկելու համար։
Ինքնաթիռները հրթիռներ են արձակել Կատարի օդային տարածքից դուրս և չեն խախտել Սաուդյան Արաբիայի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքը։
ԱՄՆ պաշտոնյաները թերթին հայտնել են, որ Իսրայելը հարձակման մասին ԱՄՆ-ին տեղեկացրել է մեկնարկից մի քանի րոպե առաջ, սակայն թիրախը չի բացահայտել։





























