Իսրայելական բանակը ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ է։ Գնդակոծությունների մասին հայտնել է ապստամբների վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։

Տեղեկություն այն մասին, թե որ կոնկրետ օբյեկտներն են հարձակման ենթարկվել, դեռևս չի տրամադրվել։

Ըստ «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիայի՝ հութիների ՀՕՊ համակարգերը հակազդում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակմանը։

«ՀՕՊ համակարգերն այժմ հակազդում են մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնող իսրայելական ինքնաթիռներին»,- գրել է նա իր թելեգրմյան ալիքում։