ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տունը հետևում են այնտեղից ստացված տեղեկությանը՝ Լեհաստանի օդային տարածքում անօդաչու սարքերին առնչվող միջադեպի վերաբերյալ, ամերիկացի առաջնորդը նախատեսում է զրուցել երկրի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ, հաղորդում է Reuters-ը։

«Թրամփը և Սպիտակ տունը հետևում են Լեհաստանից ստացված հաղորդագրությունները, կան ծրագրեր, ըստ որոնց նախագահ Թրամփը չորեքշաբթի օրը կզրուցի նախագահ Նավրոցկու հետ»,- գրում է գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։