Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժումն անվանել է «անխոհեմ և էսկալացիոն», հաղորդում է Reuters-ը։

Կանադայի վարչապետը դատապարտել է ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժումը։ Նա իրադարձությունն անվանել է «անխոհեմ և էսկալացիոն» և ասել, որ Օտտավան իր գործողությունները սերտորեն համակարգում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

Քարնին ասել է նաև, որ միջադեպը ցույց է տալիս Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

«Մենք ուշադիր կհետևենք Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ հակամարտությունը ընդլայնելու և երկարաձգելու փորձերին։ Պուտինը ևս մեկ անգամ ցույց է տալիս խաղաղության ուղու՝ իր լիակատար անտեսումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ռուսական զանգվածային հրետակոծությունից հետո Լեհաստանում հայտնաբերվել են առնվազն յոթ անօդաչու թռչող սարքերի մնացորդներ և մեկ հրթիռի մնացորդներ։

Լեհաստանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կիրառել է Հյուսիսատլանտյան պայմանագրի՝ խորհրդակցություններ նախատեսող 4-րդ հոդվածը։