Անհայտ անձինք Սոպոտում գողացել են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի տիկնոջը պատկանող մասնավոր Lexus մակնիշի ավտոմեքենան։ Գողության մասին TVN24 հեռուստաալիքին հայտնել են Լեհաստանի ոստիկանությունից։

«Մենք հարցում ենք ստացել, Գդանսկի վոյեվոդական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները զբաղվում են այս միջադեպով»,- TVN24 հեռուստաալիքին հայտնել են Լեհաստանի ոստիկանության շտաբից։ Ինչպես պարզաբանում է Gazeta Wyborcza պարբերականը, գողացված ավտոմեքենան պատկանել է Տուսկի տիկնոջը՝ Մալգոժատեին։

Նշվում է, որ Տուսկի ընտանեկան տունը Սոպոտում է, որը գտնվում է հատուկ պաշտպանության տակ (Լեհաստանում բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն իրականացնում է Պետական ​​անվտանգության ծառայությունը)։ Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվել։