Լեհաստանում սեպտեմբերի 10-ի երեկոյան հայտնաբերվել է գիշերը երկրի օդային տարածքը խախտած ռուսական տասը անօդաչու թռչող սարքերի կործանման վայրը՝ ընդհանուր թվի մոտ կեսը, հաղորդում է RMF24-ը։
Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը և վարչակազմը հայտնել են, որ լեհական ժամանակով 15:00-ի դրությամբ հայտնաբերվել են սեպտեմբերի 10-ին գիշերը երկրի օդային տարածքը խախտած տասը անօդաչու թռչող սարքերի մնացորդները։
Մնացորդների մեծ մասը հայտնաբերվել է Լյուբլինի վոյեվոդությունում, որը սահմանակից է Ուկրաինայի և Բելառուսի Վոլինի մարզին՝ Չոսնովկա և Զաբլոչե-Կոլոնիա (Բիալա Պոդլասկա քաղաքի մոտ), Չեսնիկի (Զամոշչի մոտ), Վիերիկի և Վելիկի Լան (Վլոդավա քաղաքի մոտ), Կշիվովերսկա Կոլոնիա և Վիգալև (Պարչև քաղաքի մոտ) բնակավայրերում։
Բացի դրանից, անօդաչու թռչող սարքերի մնացորդներ են հայտնաբերվել Մնիշկովում՝ Լոձից հարավ-արևելք, և Օլեսնոյում՝ Էլբլոնգի մոտակայքում, երկրի հյուսիսում՝ Գդանսկի մոտ։ Վերջիններս գտնվում են Լեհաստանի արևելյան սահմանից ավելի քան 200 կիլոմետր հեռավորության վրա։
Հրթիռային բեկորների հայտնաբերման մասին հաղորդագրություններ են եղել նաև Լյուբլինի վոյևոդությունում, սակայն անհայտ է՝ դրանք երկիր են թափանցել այսօրվա հարձակման ժամանակ, թե՞ ավելի վաղ։ Անօդաչու թռչող սարքերից մեկը ոչնչացրել է մասնավոր տան տանիքը և ավտոմեքենա վնասել։
Հայտնաբերված բեկորների վայրում աշխատում են մասնագիտացված ծառայություններ և դատախազության աշխատակիցներ։





























