Իսրայելի հարձակումը Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա ոչնչացրեց Գազայի հատվածից իսրայելցի պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը։
Նման կարծիք է հայտնել Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Կարծում եմ, որ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի երեկվա գործողությունները պարզապես ոչնչացրին պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը»,- հայտարարել է նա CNN-ին տված հարցազրույցում։





























