Ինչպես հաղորդում է Die Welt-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրին, տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ներքին անվտանգության ճեպազրույց, որի ընթացքում քննարկվել է, թե ինչպես են չորեքշաբթի օրը ռուսական գրեթե երկու տասնյակ անօդաչու թռչող սարքեր ներխուժել Լեհաստանի օդային տարածք։
Նախնական լեհական հետաքննության համաձայն՝ հինգ անօդաչու թռչող սարքեր ուղիղ գծով շարժվում էին դեպի ՆԱՏՕ-ի բազա, որի միջոցով դաշինքն Ուկրաինային ռազմական օգնություն է մատակարարում։
ՆԱՏՕ-ում ենթադրում են, որ դա արվել է դաշինքի արձագանքման արագությունը և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար նրա կողմից օգտագործվելիք ռեսուրսները ստուգելու համար, գրում է Welt-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուղիղ հարձակում չի դիտարկվում, քանի որ չորեքշաբթի օրը հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի բեկորների մեջ պայթուցիկ սարքեր չեն գտնվել։





























