ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահի ծննդյան օրը իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին նամակ է հանձնել՝ որպես «բարեկամության հատուկ նշան»։ Ուղերձը սեպտեմբերի 11-ին Մինսկ է հասցրել Ուկրաինայի և Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոն Քոուլը։

«Հարգելի պարոն Լուկաշենկո, Մելանիան միանում է ինձ՝ փոխանցելով մեր լավագույն մաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ», - բանակցությունների ժամանակ նամակի տեքստը մեջբերել է բելառուսական պատվիրակության անդամը։

Թրամփը նաև Լուկաշենկոյին նվիրել է Սպիտակ տան պատկերով ճարմանդներ։ Բելառուսի առաջնորդը ճարմանդները անվանել է «հետաքրքիր» և հավելել, որ «կփորձի չմնալ պարտքի տակ»։