Մինսկը պատրաստ է մեծ գործարք կնքել Վաշինգտոնի հետ «պատանդների» հարցում։ Համապատասխան առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել է նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա խոսքերը հրապարակվել են «Пул Первого» Telegram ալիքով։
Նա նշել է, որ Մինսկը շահագրգռված չէ, որ ամերիկյան կողմի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք գերիներ գտնվեն կալանքի տակ։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն ընդգծել է, որ այդ մարդիկ չեն դատապարտվել քաղաքական հոդվածներով, քանի որ Բելառուսի քրեական օրենսգրքում նման հոդվածներ չկան, հաղորդում է Լենտա.ռու-ն։




























