Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։





























