Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին հայտարարվել է գործակալությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն կալանավորվել է դատարանի որոշման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) մեղադրանքով, որը ներառում է հատկապես խոշոր չափերի եկամուտների ստացում», - ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։





























