Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին կներկայացնի հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի պաշտոնական առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Դրա տեղեկությունների համաձայն՝ նոր սահմանափակումների մասին պաշտոնական հայտարարությունը Բրյուսելը կկատարի սեպտեմբերի 17-ին։

Գործակալությունը նշում է, որ ԵՀ-ն քննարկում է պատժամիջոցների ցուցակներում Կենտրոնական Ասիայի երկու երկրների բանկերի, ինչպես նաև «չինական անկախ նավթավերամշակման գործարանների» ավելացման հնարավորությունը։