ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ իրավապահ մարմինները, կարծես թե, ձերբակալել են հասարակական գործիչ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողին։
«Կարծում եմ, մեծ վստահությամբ, որ մենք նրան ձերբակալել ենք», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Քըրքի վրա կրակողը մահապատժի կդատապարտվի։ «Հուսով եմ՝ նա մահապատիժ կստանա», - ասել է Թրամփը։
Չարլի Քըրքը հայտնի է դարձել որպես Հանրապետական կուսակցության և անձամբ Թրամփի ակտիվ կողմնակից, նա դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի ներգրավվածությանն Իրան-Իսրայել հակամարտությանը և քննադատել է Ուկրաինայի ղեկավարությանը։
Ակտիվիստը սպանվել է սեպտեմբերի 10-ի երեկոյան՝ Յուտայի Վելիի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։ Պաշտոնյաները միջադեպն անվանել են «անհատի վրա նպատակային հարձակում»։
Թրամփը խոստացել է, որ իր վարչակազմը պատասխանատվության կենթարկի սպանությանը ներգրավված բոլորին։




























