Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել զինվորների հարազատների կողմից զորամասեր այցելությունների նկատմամբ, հաղորդում է «Դեվիչյա բաշնյա» Telegram ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ սահմանափակումները մտցվել են շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար։

Սակայն զինվորների հարազատները համաձայն չեն նման միջոցառումների հետ։