Շաբաթ օրը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (01:00 GMT) Մադրիդի հարավ-կենտրոնական Վալյակաս թաղամասում։

Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։