Սեպտեմբերի 13-ին ռուսաստանյան ինքնաթիռները խախտել են թռիչքի կանոնները, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի կործանիչներ են օդ բարձրացվել, հայտնում է Delfi-ն՝ հղում անելով Լիտվայի բանակին։

Ըստ տվյալների, ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել երկու անգամ։

«Նրանք օդ են բարձրացվել՝ թռիչքի կարգը խախտած ռուսաստանյան ինքնաթիռների նկատմամբ դիտարկում և ուղեկցում իրականացնելու համար։ Երկու դեպքն էլ կապ չունեն Լեհաստանում դրոնների պատճառով կիրառված կանխարգելիչ միջոցների հետ», — հայտնել է Լիտվայի բանակը։

Ռուսաստանյան ինքնաթիռները թռիչք են իրականացրել՝ անջատված ռադիոլոկացիոն պատասխանիչներով և առանց թռիչքի պլանների։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը մեկնարկել են ռուս-բելառուսական «Արևմուտք» համատեղ ռազմական վարժանքները։ Լիտվայի բանակի տվյալներով, վարժանքներին նախատեսվում է շուրջ 30 000 զինծառայողի մասնակցություն։ Վարժանքների նպատակն է՝ ուժի ցուցադրում Արևմուտքին։