Իրկուտսկում հաստատվել է Արևելյան Սիբիրի օկրուգի արբիտրաժային դատարանի դատավոր Նիկոլայ Կուրցի մահվան փաստը։ Տեղեկությունը սեպտեմբերի 14-ին հրապարակվել է դատարանի Telegram-ալիքում։ Մահվան պատճառը չի նշվում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ատյանը «խորը ցավակցություն» է հայտնել դատավորի հարազատներին և մտերիմներին։ Նշվում է, որ կազմակերպվել է հրաժեշտի արարողություն, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Սմոլենսկի գերեզմանատանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլայ Կուրցը անհետացել է սեպտեմբերի 3-ի գիշերը։ Տեսախցիկները վերջին անգամ նրան արձանագրել են Անգարա գետի վրայով անցնող կամրջի վրա։
«Коммерсантъ»-ի աղբյուրների տվյալներով, դատավորի տնից հեռանալն ու հետագա գործողությունները կարող են կապված լինել որոշ «անձնական հանգամանքների» հետ, որոնք կապ չունեն նրա աշխատանքային գործունեության հետ։




























