Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռների անձնակազմերը վարժվել են ռումբային հարվածների կիրառմամբ «Արևմուտք–2025» զորավարժությունների շրջանակում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, օդաչուները կիրառել են ավիառումբեր՝ ցամաքային թիրախների նկատմամբ, որոնք ներկայացնում էին պայմանական հակառակորդի առաջ շարժվող պահեստազորերը։ 

«Ավիահարվածի ընթացքում անձնակազմերը գործել են զույգերով։ Ռմբակոծումը իրականացվել է մոտ 400 մետր բարձրությունից։ Հարվածային ավիացիայի գործողություններին, որպես պաշտպանություն, ուղեկցել են Սու–57 կործանիչների անձնակազմերը։

Ուսումնամարտական խնդիրները կատարվել են՝ հաշվի առնելով ստացված մարտական փորձը», — նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են համատեղ «Արևմուտք–2025» ռազմական վարժանքները։