Սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,

Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,

հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,

Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,

Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,

Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ: