Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև Եվրոպայում խոշոր առևտրային հանդիպումը ՇԱՏ ԼԱՎ անցավ: Այն շուտով կավարտվի։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։
«Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել «մի» ընկերության շուրջ, որը մեր երկրի երիտասարդությունը շատ էր ցանկանում պահպանել։ Նրանք շատ ուրախ կլինեն։ Ուրբաթ օրը ես կխոսեմ նախագահ Սիի (Չինաստանի ղեկավար - խմբ.) հետ։ Հարաբերությունները շատ ամուր են մնում»,- նշել է Թրամփը։





























