Կալիֆոռնիայի ամենահայտնի խոհարարներից մեկը՝ Վալենտինո Լուչինը, Սան Ֆրանցիսկոյի լեգենդար Rose Pistola ռեստորանի, ապա՝ նախկինում հայտնի Ottavio-ի խոհարարն էր։ Հաստատությունը փակվել է սնանկության պատճառով շատ տարիներ առաջ, և այդ ժամանակ խոհարարը սկսել է լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ, գրում է Bild-ը։ Դրանք լուծելու փորձի ժամանակ, անցյալ չորեքշաբթի, Լուչինը Սան Ֆրանցիսկոյում մեկ օրում երեք բանկ է կողոպտել՝ ինչպես ֆիլմերում, նա աշխատակիցներից գումար է պահանջել՝ ձեռագիր երկտողեր օգտագործելով։
Դա նրա կենսագրության մեջ առաջին դեպքը չէ։ 2018 թվականին Լուչինը 18 հազար դոլարով կողոպտել է Օրինդայի Citibank-ի մասնաճյուղը՝ սպառնալով օդամղիչ ատրճանակով։ Ի պաշտպանության իրեն՝ խոհարարը նշել է, որ հայտնվել է ֆինանսական կարիքի մեջ։
Լուչինը դարձել է Կալիֆոռնիայի գաստրոնոմիայի ոլորտի ականավոր դեմք դեռևս 2000-ականներին։ Քննադատները գովաբանել են նրա իտալական խոհանոցը, իսկ մշտական հաճախորդները՝ նրա հյուրընկալությունը։ Սակայն այդ առաջին բանկի կողոպուտից հետո նրա անունը անհետացել է ռեստորանների գրախոսություններից։
Անհասկանալի է, թե որքան գումար է նա կարողացել ստանալ իր վերջին կողոպուտներից: Դատախազությունը մեղադրանքներ է պատրաստում մի քանի հոդվածներով: Լուչինը նախնական կալանքի տակ է:



























