«Գիտենք, որ Իսրայելը կարճաժամկետ հեռանկարում չի կանգնի առանց ուժեղ արձագանքի և պատժամիջոցների, այլ կարագացնի իր օկուպացիայի և անկայունացման քաղաքականությունը։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Գիտակցում ենք, որ դա կանխելու հնարավորություն ունենք։ Հիմա մենք պետք է որոշ ոլորտներում հասնենք ինքնաբավության։ Առաջին հերթին, դա վերաբերում է զսպման պաշտպանական արդյունաբերությանը և զարգացմանը։ Ուզում եմ՝ իմանաք, որ մենք պատրաստ ենք կիսվել ձեզ հետ՝ մեր եղբայրներով, մեր կարողություններով և փորձով։ Ըստ իս, առաջիկա տասնամյակներում հաղթելու համար պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունն այդ ոլորտներում հիմա»,- նշել է նա։
Էրդողանն Իսրայելի վրա տնտեսական ճնշում գործադրելու կոչ է արել։ «Նախորդ փորձը ցույց է տալիս, որ նման քայլերն արդյունքներ են բերում։ Թուրքիան մեկուկես տարի դադարեցրել է Իսրայելի հետ բոլոր առևտրային գործողությունները։ Նման կերպ, մենք հրաժարվել ենք տարեկան 9,5 միլիարդ դոլարից»,- վստահեցրել է նա։





























