Սեպտեմբերի 17-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևելյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանի որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կլինի մինչև 15-17 մ/վրկ։ Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը կեսօրին՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18,

Լոռի՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+19,

Տավուշ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,

Արարարատ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ ցերեկը՝ +25+28,

Արմավիր՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+17: