Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող Թայլեր Ռոբինսոնը իրավապահ մարմիններին հանձնվելուց կարճ ժամանակ առաջ՝ սոցիալական ցանցում ընկերներին խոստովանել է իր հանցանքը, հաղորդում է The Washington Post-ը։
«Դա ես էի երեկ։ Կներեք ինձ ամեն ինչի համար»,- պարբերականը մեջբերել է Discord հարթակում նրա հաղորդագրությունը։ Ինչպես գրում է թերթը, հաղորդագրությունն ուղարկվել է հինգշաբթի երեկոյան՝ Ռոբինսոնի ձերբակալության մասին իշխանությունների հայտարարությունից մոտ երկու ժամ առաջ։
31-ամյա Քըրքին կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Յուտա նահանգի Օրեմ քաղաքի համալսարանում նրա ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում ստացած վնասվածքներից։ Պահպանողական հայացքների կրող ակտիվիստը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն էր։ Քըրքը բազմիցս դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։
Սպանության մեջ կասկածվող Յուտա նահանգի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնը ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Նրան իշխանություններին է հանձնել սեփական հայրը, ում որդին խոստովանել է իր արարքը։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռոբինսոնը մեղավոր կճանաչվի և մահապատժի կդատապարտվի։ Ինչպես հայտնել է Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը, իշխանությունները կարծում են, որ Ռոբինսոնը գործել է միայնակ։ Նրան կարող է սպառնալ մահապատիժ։



























