«Արևմուտք-2025» զորավարժությունների նպատակը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պաշտպանությունն է ցանկացած ագրեսիայից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
«Զորավարժությունների նպատակն է մշակել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Միութենական պետության ցանկացած ագրեսիայից պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր տարրերը»,- հայտարարել է Պուտինը, որը երեքշաբթի ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարան՝ զորավարժություններին հետևելու համար։
Ըստ Պուտինի՝ զորավարժությունները տեղի են ունենում 41 զորավարժարաններում, որոնց մասնակցում է 100 հազար զինծառայող և ներգրավված է մոտ 10 հազար սպառազինության համակարգ և ռազմական տեխնիկա։





























