Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար Ամին Թարֆան հայտնել է, որ Իսլամաբադը, Թեհրանը և Ստամբուլը համաձայնության են եկել երկաթուղային միջանցքի վերականգնման շուրջ։ «Տրանսպորտը, թե՛ երկկողմ, թե՛ տարանցիկ առումով, երկու երկրների միջև համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկն է և կարող է վճռորոշ դեր խաղալ տնտեսական փոխանակումների ընդլայնման գործում»,- Mehr-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։ Թեհրան-Իսլամաբադ-Ստամբուլ երկաթուղային միջանցքն Իրանի և Պակիստանի միջև ամենահին հաղորդակցության ուղիներից մեկն է, որը շահագործվել է երկար տարիներ, բայց այժմ վերականգնելու կարքի ունի»։
Թարֆան նշել է, որ վերջին բանակցությունների ընթացքում երեք երկրները՝ Իրանը, Պակիստանը և Թուրքիան, համաձայնության են եկել կանոնավոր երկաթուղային ծառայություններ հաստատելու շուրջ։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Իրանի և Պակիստանի միջև համատեղ երկաթուղային գծերի վերականգնումը շատ կարևոր է։ Զահեդան-Միրջավեհ երկաթուղային կապը գրեթե մեկդարյա պատմություն ունի, և ըստ այդ ուղղությամբ անցկացված ուսումնասիրությունների՝ երթուղին պետք է վերակառուցվի և արդիականացվի՝ նոր չափանիշներին համապատասխանելու համար»։
«Չնայած երկաթուղային տարանցման ներկա ծավալը սահմանափակ է, անցյալ շաբաթ որոշում է ընդունվել վերականգնել Իրան-Պակիստան տարանցիկ գնացքը»,- ընդգծել է Թարֆան։
«Պակիստանից Թուրքիա տարանցիկ երթևեկության վերականգնման հարցը բարձրացվել և համաձայնեցվել է երկու երկրների համատեղ հանձնաժողովի վերջին նիստում», - նշել է նա՝ հայտարարելով, որ «ներկայում Իրանի և Պակիստանի միջև առևտրի մեծ մասն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով»։
«Համապատասխանաբար, երկու երկրները համաձայնել են մեծացնել գործող սահմանային տերմինալների հզորությունը և ընդլայնել Միրջավեի և Ռիմդանի սահմանային տերմինալները,- հավելել է ավտոճանապարհների հարցերով փոխնախարարը։ -Որոշվել է նաև վերազինել և հզորացնել նախկին սահմանային տերմինալը՝ ցամաքային երթևեկությունն ընդլայնելու համար ավելի բարձր արագությամբ և հզորությամբ։
Ըստ 22-րդ տնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրման՝ Իրանն ու Պակիստանը նպատակ են դրել հասնել տարեկան 10 միլիարդ դոլարի առևտրի ծավալի, ինչը կպահանջի օրական 1800-2000 բեռնատարի հատում իրենց ընդհանուր ցամաքային սահմաններով։ Այդ նպատակին հասնելը սահմանային տերմինալների ենթակառուցվածքների հիմնարար փոփոխություններ է պահանջում»։ Նա նաև հիշեցրել է Իրան-Պակիստան ազատ առևտրի համաձայնագիրն՝ ընդգծելով, որ համաձայնագրի հիմնական մասն արդեն վերջնականապես մշակվել է։
«Երկու կողմերն էլ համաձայնել են հնարավորինս շուտ վերանայել և վերջնականապես մշակել մաքսատուրքերից ազատվող ապրանքների վերաբերյալ հավելվածները։ Նշված հավելվածները, ինչպես սպասվում է, վերջնականապես կմշակվեն Իրան-Պակիստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 23-րդ նիստից առաջ՝ երկու երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի հաստատման համար ճանապարհ հարթելու համար»,- հավելել է պաշտոնյան։





























