ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, հաղորդում է ТАСС-ը։

«Շատերը կողջունեին իմ հրաժարականը, ուստի ես նրանց այդ ուրախությունը չեմ պարգևի»,- նշել է Գուտերեշը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա նախատեսում է հրաժարական տալ ի նշան բողոքի, ըստ որի՝ համաշխարհային ճգնաժամերի լուծման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձախողվել է:

Անտոնիո Գուտերեշի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։