Ուկրաինային Թրամփի վարչակազմի տրամադրվելիք առաջին ռազմական օգնության փաթեթները հաստատվել են և կարող են շուտով ուղարկվել, քանի որ Վաշինգտոնը վերսկսում է Կիևին զենքի վաճառքը, այս անգամ դաշնակիցների հետ նոր ֆինանսական պայմանավորվածության շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թեմային ծանոթ երկու անձանց։
Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգների և դաշնակիցների մշակած նոր մեխանիզմ է կիրառվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցներով ԱՄՆ պաշարներից զենք մատակարարելու համար։
Աղբյուրները հայտնել են, որ պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին հաստատել է 500 միլիոն դոլարի երկու առաքում՝ նոր մեխանիզմի շրջանակում, որը հայտնի է որպես Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ (Priority Ukraine Requirements List, PURL):





























