Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովի զեկույցը, որը եզրակացրել է, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, «կարևոր» փաստաթուղթ է, որը պետք է միջազգային գործողություններ առաջացնի, հաղորդում է Al Jazeera-ն։
«Ինքս համարում եմ, որ այժմ անհրաժեշտ գործողությունը ցեղասպանություն կիրառողների և զենքի միջոցով ցեղասպանությունն աջակցող անձանց հեռացնելն է», - լրագրողներին հայտարարել է Իռլանդիայի նախագահը։ -Մենք պետք է դիտարկենք նրանց ՄԱԿ-ից հեռացնելու հարցը, և այլևս չպետք է երկմտենք դադարեցնելու առևտուրը մարդկանց հետ, որոնք վնասում են մեր մերձավորներին»։
Իռլանդիան, որտեղ շատերը զուգահեռներ են տեսնում Միացյալ Թագավորությունից անկախության համար երկրի պայքարի և պաղեստինյան ինքնորոշման ձգտման միջև, անցյալ տարի ճանաչեց Պաղեստինի պետականությունը։
Երկիրը միաժամանակ Արդարադատության միջազգային դատարանում պաշտոնապես աջակցեց Իսրայելին ցեղասպանության համար մեղադրող Հարավային Աֆրիկայի հայցին։





























