Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ 75-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Իր շնորհավորական ուղերձում Պուտինը բարձր է գնահատել Հնդկաստանի հաջողությունները սոցիալական, տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում՝ Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ։

«Դուք մեծ անձնական ներդրում ունեք մեր երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության ամրապնդման, տարբեր ոլորտներում փոխշահավետ ռուս-հնդկական համագործակցության զարգացման գործում։

Ես գնահատում եմ մեր բարի, ընկերական հարաբերությունները։ Եվ մենք, իհարկե, կշարունակենք կառուցողական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ», - նշվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։