ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-17-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

11 դեպք՝ խարդախության,

8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,

4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենք կրելու, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,

2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, հետամտելու։

Բացահայտվել են նաև դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սուտ մատնության, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ խուլիգանության, ճանապարհատրանսպորտային պատահարի, խարդախության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։