ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է մի փոփոխություն, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IDFC) աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չի ազատ արձակել հայ ռազմագերիներին, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։

Շերմանը երկրորդ փոփոխությունն ունի՝ այս անգամ Պետդեպարտամենտի թույլտվության մասին օրենքի վերաբրեյալ, որը չեղարկում է նախագահի՝ 907-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու լիազորությունները՝ փաստացի արգելափակելով Ադրբեջանին տրվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, հայտնում է ANCA-ն։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է այս և մի քանի այլ փոփոխություններ, որոնք ներկայացրել է կոնգրեսական Ջոն Քերին՝ ANCA-ի աջակցությամբ։