Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Х սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Truth Social-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին նրա գրառման համար։

«Նախագահ Դոնալդ Թրամփ, շնորհակալ եմ ձեր TruthSocial սոցիալական ցանցի էջում գրված բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում։ Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես շատ եմ գնահատում մեր բարեկամությունը», - գրել է նա։

Ալիևը նաև հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լուսանկար, որը լուսանկարվել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ Թրամփի դիմանկարի ֆոնին։