Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ տարածաշրջանի համար դժվարին ժամանակահատվածում անհրաժեշտության դեպքում պահպանել է կոշտ ղեկավարման ոճ, սակայն այժմ՝ հանրապետությունում ահաբեկչության դեմ տարած հաղթանակից հետո, երբ համակարգը աշխատում է ժամացույցի պես, նա անհրաժեշտություն չի տեսնում ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք որոշ արտաքին մարդկանց համար կարող են կոշտ թվալ։

Պատասխանելով գործակալության այն հարցին, թե ինչով է պայմանավորված ղեկավարման կոշտ ոճի ընտրությունը, Կադիրովը բացատրել է, որ «երբ պետք էր կոշտ լինել, ես այդպիսին էի»։

«Բայց հիմա, երբ համակարգը կարգավորված է, երբ մենք ամբողջությամբ հաղթել ենք ահաբեկչությանը, խաղաղ կյանք ենք հաստատել և զբաղվում ենք բարելավումներով, զարգացմամբ և ապագայի պլաններով, որոշ արևմտյան խամաճիկներ, որոնք նախկինում ինձ մեղադրում էին ավելորդ կոշտության մեջ, հիմա լուրեր են տարածում, թե իբր ես հիվանդ եմ և խորհրդակցություններ չեմ անցկացնում։ Իրականում, այսօր մեր համակարգն աշխատում է ժամացույցի նման և ես անհրաժեշտություն չեմ տեսնում ինչ-որ բան փոխելու կամ միջոցներ ձեռնարկելու, որոնք կողքից կրկին կոշտ կթվան»,- նկատել է Չեչնիայի ղեկավարը։

«Այո, ես կոշտ և սկզբունքային էի ահաբեկչության և այն մարդկանց նկատմամբ, ովքեր չկարողացան կատարել իրենց պարտականությունները և արդարացնել սովորական քաղաքացիների սպասումները։ Եվ ես չեմ ամաչում դրանից։ Այն ժամանակ դա անհրաժեշտ էր։ Հիմա՝ ոչ։ Յուրաքանչյուր պաշտոնյա իր տեղն ունի։ Մեր առաջին նախագահն ասել է, որ ուժեղ և քաջ մարդը երբեք թույլ կամք չունի», - եզրափակել է Կադիրովը։