Լատվիայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մերձբալթյան երկրի քաղաքացիներից մեկին՝ հարևան Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով, հայտնում է AFP-ն։

«Համաձայն VDD-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության՝ տղամարդը ռուսական հետախուզությանը և անվտանգության ծառայությանը տրամադրել է նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Լատվիայի և Բալթյան տարածաշրջանի այլ պետությունների ազգային անվտանգության շահերի դեմ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կասկածյալի ինքնությունը չի բացահայտվում, սակայն քրեական գործ է հարուցվել, խուզարկություններ են կատարվել չորս տներում և նա օգոստոսի վերջից կալանքի տակ է հայտնվել։

Լատվիան և Բալթյան մյուս երկրները ՆԱՏՕ-ի անդամ են դարձել 2004 թվականից և Ուկրաինայի հավատարիմ դաշնակիցներն են Ռուսաստանի ներխուժման դեմ նրա պայքարում։ Նրանց արևելյան սահմանին լարված իրավիճակ է պահպանվում ռուսական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ վերջին ներխուժումներից հետո։