Playboy-ի ռուսական հրատարակության նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Լյապորովը պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ և մեկնել Ուկրաինայի մարտական գործողությունների գոտի։ Այս մասին հայտնի է գործի նյութերից, հաղորդում է Կոմերսանտը։

Նախկինում նրան մեղադրել են ավելի քան 50 միլիոն ռուբլի արժողությամբ խոշոր չափի խարդախության մեջ։

Քրեական գործի քննությունը կասեցվել է։ Խոշոր չափերի խարդախության համար առավելագույն պատիժը մինչև տասը տարի ազատազրկում է։

Վլադիմիր Լյապորովին մեղադրանք է առաջադրվել խարդախության հինգ դրվագով։ Գործի նյութերի համաձայն՝ օտարերկրյա ընկերություններում ներդրումներ կատարելու պատրվակով նա գումարներ է հափշտակել բիզնեսմեն գործընկերներից։ Ուժայինները Լյապորովին ձերբակալել են 2024 թվականի նոյեմբերին։ 2025 թվականի ապրիլին Playboy-ի նախկին գլխավոր խմբագրի հաշիվների վրա մոտ 30 մլն ռուբլու արգելք է դրվել։ Նույն ամսին նա ընդունել է իրեն վերագրվող հանցագործություններից մեկը։

Վլադիմիր Լյապորովը 2007-2009 թվականներին եղել է Playboy-ի գլխավոր խմբագիրը։