Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 15-ին Սանկտ-Պետերբուրգ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին են տարել և ձերբակալել 78-ամյա մի տղամարդու։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 22-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։