Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնել է «Ավտոբուս ՓԲԸ»-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի  բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։